ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Նավթը թանկանում է

Նավթը թանկանում է
05.03.2015 | 13:05

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրը դրական դինամիկա են ցույց տալիս՝ Իրանից և Սաուդյան Արաբիայից նորությունների ֆոնին՝ վկայում են աճուրդների տվյալները: Ժամը 08:17-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ մինչև բարելի համար 60,56 դոլար: WTI ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ավելացել է 0,47 տոկոսով՝ հասնելով բարելի համար 51,77 դոլարի: Չորեքշաբթի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Թեհրանի դեսպան Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի հարցով ցանկացած համաձայնության շարունակականության վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս տեղեկությունը հանգեցրել է «սև ոսկու» գների աճի: Նավթի գների աճին են նպաստել նաև Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմիի հայտարարությունները Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս նավթի առաջարկն ու պահանջարկը կհավասարակշռվեն:

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ